Գլխավոր Լուրեր ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

732
0

ՀՀ տարածքում դեկտեմբերի 1-ի ժամը 10:40-ի դրությամբ կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Շիրակի մարզի Աշոցք գյուղում տեղում է ձյուն:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։