Գլխավոր Լուրեր Պարոն Ծառուկյան, Դուք ինֆորմացիայի չեք տիրապետում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պարոն Ծառուկյան, Դուք ինֆորմացիայի չեք տիրապետում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

872
0

factor.am-ը գրում է․

Այո՛, հանդիպում եղել է, եղել են ներդրողներ։ Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ ներդրողների վերաբերյալ հայտարարությանը։

Քաղաքապետը նկատեց, որ պարոն Ծառուկյանն առաջին անգամը չէ, որ այդպիսի հայտարարություններ է անում, որոնց հետևը փաստեր չկան։

«Զանգեցին, ասացին, որ հանդիպման ցանկություն կա, կիրակի օրը հանդիպում եղավ։ Հադիպումը, քննարկումը եղավ շատ պրոդուկտիվ։ Հիվանդանոցի բարեգործական լինելու մասին ոչ մի խոսք չի եղել։ Մենք ասացինք՝ ինչով հնարավոր է կաջակցենք»,- մանրամասներ ներկայացրեց նա և նշեց, որ մինչ օրս ոչ մի դիմում չի եղել։

Մարությանն անդրադարձավ նաև հյուրանոցի կառուցման հետ կապված հայտարարությանը։

«Պարոն Ծառուկյան, Դուք չեք տիրապետում ինֆորմացիային, որովհետև հյուրանոցի կառուցումը կասեցվել է Ձեր հարևանի պատճառով, որը դիմել է դատարան։ Դատարանը որպես հայցի ապահովման միջոց կասեցրել է շինարարությունը»,- ասաց Երևանի քաղաքապետարանը։ Մանրամասները՝ տեսանյութում։