Գլխավոր Քաղաքական Իրավական գործընթաց է. Էդմոն Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին

Իրավական գործընթաց է. Էդմոն Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին

823
0

Shantnews.am-ը գրում է․

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին: Հանրապետականների հայտարարությանը, որ դա քաղաքական հետապնդում է և նրան լռեցնելու փորձ, Մարուքյանն արձագանքեց՝ սա իրավական գործընթաց է:

Նրա համոզմամբ՝ քաղաքական տարրեր տեսնելու համար պետք է լինեն հանգամանքներ առ այն, որ քրգործը շինծու է, կեղծ, մեղադրանքը կեղծ է, ապացույցներ չկան:

«Ի՞նչ են ասում հանրապետականները՝ այ, Սերգո Կարապետյանը ցուցմունք տվեց Սերժ Սարգսյանի դեմ, և բուռն քննադատություն է հնչում իշխանության դեմ: Դա նույնն է, թե Մանե Թանդիլյանն իմ դեմ ցուցմունք տա, ես բողոքեմ Նիկոլից: Տրամաբանությունը ո՞րն է, դուք՝ ձեր նախարարը: Իրենք էլ երկար ժամանակ է պնդում են, որ Սերժ Սարգսյանը պետք է կալանավորվի՝ չի կալանավորվել: Ինչ վերաբերում է լռեցնելու փորձին, պետք է ասեմ՝ Սերժ Սարգսյանը լուռ է եղել, միշտ ասել է՝ ժամանակը կգա, կխոսեմ, ի՞նչն է լռեցվել»,- ասաց նա: