Գլխավոր Լուրեր Առաջնագծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է․ Գաբրիել Բալայան

Առաջնագծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է․ Գաբրիել Բալայան

1591
0

News.am-ը գրում է․

ՀՀ եւ ԱՀ առաջնագծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

«ՀՀ եւ ԱՀ առաջնագծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է։ Կրակոցների քանակը վերջին մեկ շաբաթվա ընթացքում իր սահմանների մեջ է՝ ոչ նվազել է, ոչ ավելացել է։ Եթե չհաշվենք անցած շաբաթվա միջադեպը, երբ ԱՀ հյուսիս-արեւելյան շրջանում մահացել էր մեկ զինծառայող եւ եւս մեկը վիրավորվել է, որին շատ խիստ պատասխանել են ԱՀ զինված ուժերը, այլ արտառոց որեւէ դեպք չի գրանցվել»,-նշեց փոխնախարարը։