Մայամիից ամերիկացի հայտնի բլոգեր Դեյվիդ Հոֆմանն այս տարվա հոկտեմբերին 10 օրով այցելել է Հայաստան ու Արցախ:
Բլոգերի կարծիքով` Հայաստան չի կարելի այցելել 2-3 օրով, և եթե այն տեսնելու իրական ցանկություն կա, նվազագույնը 15 օր է հարկավոր:
«Հայաստանն իրապես իմ այցելած ամենահյուրընկալ երկիրներից է: Մարդիկ բարեհոգի են, բոլորը քեզ գրկաբաց են ընդունում: Ամեն տեղ, 5 րոպե անց, քեզ զգում ես ինչպես տանը»,- բլոգերին ցիտում է «Banks.am»-ը:
Հոֆմանը նշում է՝ շատերը կարող են ասել, որ Հայաստանում եկեղեցիները շատ են:
Բայց նրա կարծիքով՝ դրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ է:
«Ինձ հատկապես ապշեցրել է Տաթևի վանքն ու Նորավանքը: Այլ երկրներում ևս կարելի է եկեղեցիներ տեսնել, բայց ոչ այնքան հին ու ոչ այսպիսի պատմությամբ, որովհետև Հայաստանը եղել է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում»,- խոստովանել է նա:
Բլոգերի խոսքով` Հայաստանը փոխել է իր պատկերացումներն աշխարհի մասին:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: