Գլխավոր Դեսից-դենից «Միսս տիեզերք 2019»-ի հաղթողը hայտնի է

«Միսս տիեզերք 2019»-ի հաղթողը hայտնի է

1865
0

«Միսս տիեզերք 2019» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Զոզիբինի Թունցին հայտնում է մրցույթի պաշտոնական էջը։ Նա Հարավաֆրիկյան Հանրապետությունից երրորդ հաղթողն է, որն արժանացել է «Միսս տիեզերք» տիտղոսին։ Զոզիբինի Տունցկին ակտիվորեն հանդես է գալիս գենդերային տարբերությունների եւ կարծրատիպերի հողի վրա բռնության դեմ։

Ֆինալիստների պարգեւատրումը տեղի է ունեցել ամերիկյան Ատլանտա քաղաքում՝ Ջորջիա նահանգ։ Տիեզերքի ամենագեղեցիկ կնոջ տիտղոսի համար պայքարում էր ազգային գեղեցկության մրցույթների 90 հաղթող ամբողջ աշխարհից։

Մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել է 24-ամյա Մեդիսոն Անդերսոնը Պուերտո-Ռիկոյից, երրորդը՝ 25-ամյա Սոֆյա Արագոնը, որը ներկայացնում էր Մեքսիկան։

Նշենք, որ Հայաստանը մրցույթում ներկայացնում էր «Միսս Տիեզերք Արմենիա 2019» տիտղոսակիր Դայանա Դավթյանը։