Անցած երեկո Լոնդոնում կայացել է «Միսս աշխարհ 2019» գեղեցկության մրցույթը, որի ամենաուշագրավ պահերին ֆոտոանդրադարձ է կատարել Daily Mail պարբերականը:
Հայտնի է, որ մրցույթում հաղթողի բաղձալի կոչմանն է արժանացել Ճամայկայի ներկայացուցիչ Թոնի Էն Սինխը: Նրան թագադրել է նախորդ տարվա հաղթող՝ մեքսիկուհի Վանեսա Պոնսեն:
Նշվում է, որ մրցույթն անցկացվել է 69-րդ անգամ: Դրան մասնակցել է 111 երկիր: