Հայուհի Կարինե Ավետիսյանը Բաշկորտոստանի Հանրապետության առաջին տիկինն է: Նրա ամուսինը՝ 55-ամյա Ռադի Խաբիրովը, ով 2017թ. մարտից զբաղեցնում էր մերձմոսկվյան Կրասնոգորսկի քաղաքապետի պաշտոնը, 2018 թվականից Բաշկորտսոտանի Հանրապետության ղեկավարն է:
2019 թվականին Կարինեն ճանաչվել է Բաշկորտոստանի Հանրապետության ամենաազդեցիկ կին: Ցանկը կազմել է «Реальное время» պարբերականը:
«36-ամյա Կարինեն կրթությամբ ատամնաբույժ է, 2006 թվականին ավարտել է Կուբանի պետական բժշկական համալսարանը: Ռադիի հետ հանդիպման ժամանակ նա արդեն ուներ դպրոցական տարիքի որդի, որն այժմ մեծանում և դաստիարակվում է ընտանիքում»,- այս մասին գրում է «Комсомольская правда»-ն:
2017 թվականին զույգը որդի է ունեցել, ում անվանել են Ֆարիթ՝ կնոջ հայրական պապիկի պատվին:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...