Գլխավոր Լուրեր Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

1379
0

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-20-ի ցերեկներն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։