Գլխավոր Լուրեր Այս ծավալների կրակոցներ վերջին անգամ եղել են 2018–ին. Բաղանիսի գյուղապետ

Այս ծավալների կրակոցներ վերջին անգամ եղել են 2018–ին. Բաղանիսի գյուղապետ

1740
0

Ադրբեջանի զինված ուժերի կողմից դեկտեմբերի 17–ին գնդակոծության հետևանքով նյութական վնաս չունենք, գյուղն անցել է իր բնականոն կյանքին։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը։

«Այդ ժամին ես տանն եմ եղել։ Կոթի կողմից սկսվեցին կրակոցները, հետո երեկոյան՝ 21։30-ի կողմերը, հասան Բաղանիս։ Մինչև 22։30 կրակոցներ են հնչել, տևել է մոտ 1 ժամ։ Կրակոցների ընթացքում միջպետական ճանապարհը փակել ենք, մեքենաները աշխատել են շրջանցելով։ Հետո 22։45-ին, երբ կրակոցները դադարել էին, մենք ճանապարհը բացել ենք։ Գիշերը անցել է համեմատաբար հանգիստ։ Այսօր վիճակը շատ լավ է գյուղում, մարդիկ անցել են իրենց բնականոն աշխատանքին»,- նշեց նա։

Նարեկ Սահակյանը նշեց նաև, որ այս ծավալների կրակոցներ վերջին անգամ եղել են 2018 թվականի սեպտեմբերին․ «Դիրքային 1-2 կրակոցներ եղել են, բայց նմանատիպ խոշոր տրամաչափի զենքերով, գնդացիրներով չեն եղել»։