Գլխավոր Լուրեր Մշակույթի գործիչները կոչ են արել ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին

Մշակույթի գործիչները կոչ են արել ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին

1932
0

Մշակույթի գործիչները կոչ են արել ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։

Հայաստանի և ՌԴ մշակույթի ավելի քան վաթսուն գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել ազատ արձակել Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։

Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ.

«Մենք իրավաբանական գնահատականներ չենք տալիս։ Մենք չենք խորանում իրավական նրբությունների մեջ։ Մենք հանդես չենք գալիս դատավորների կամ արբիտրների դերում, մեզանից յուրաքանչյուրը իր գործն անում է իր ասպարեզում։ Մենք դատական հետաքննությամ կողմ չենք հանդիսանում։

Բայց մենք հայեր ենք, հայկական արմատներ ունենք, եւ մեզ անհանգստացնում է բարոյահոգեբանական մթնոլորտը Հայաստանում։ Անհանգստացնում է չարության եւ թշնամանքի ապակառուցողական մթնոլորտը։

Մեզ անհասկանալի է հակամարդկային ձգտումը՝ բանտախցում պահել Հայաստանի երկրորդ նախագահին սահմանադրական կարգի տապալման գործով դատավարության ողջ ընթացքում։ Մեզ չկարողացան համոզել, որ եթե նա ազատության մեջ լինի, ապա կարող է խուսափել արդարադատությունից այն դեպքում, եթե նրա մեղքն ապացուցվի։

Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանին որպես պետական գործչի։ Մեզանից շատերը անձամբ ծանոթ են նրա հետ։ Մենք չենք կարող անտարբեր նայել տեղի ունեցողին։ Մենք կարծում ենք, որ նախագահի այսօրվա վիճակը անբնական է եւ չի նպաստում Հայաստանի դրական կերպարին, երկրում հանրային մթնոլորտի առողջացմանը։

Մենք առաջարկում ենք քայլ անել՝ ուղղված համերաշխության հաստատմանը, եւ հանուն ապագայի։ Մենք խնդրում ենք փոխել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։

Հայտարարությունը ստորագրել են՝

Արթուր Գրիգորյանը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր

Արմեն Մարտիրոսյանը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, երաժիշտ, պրոդյուսեր

Արտաշես Շահբազյանը՝ գրող

Ալլա Լեւոնյանը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի

Անի Հակոբյանը՝ թատերագետ

Աշոտ Գեւորգյանը՝ դերասան, ռեժիսոր

Ավետ Բարսեղյանը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, վարող, բանաստեղծ

Ավո Խալաթյանը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, վարող

Արամեն՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ

Արման Հովհաննիսյանը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ

Արմինկան՝ երգչուհի

Արսեն Գրիգորյանը՝ երգիչ, դերասան

Աշուղ Ոսկեհուրը

Անուշ Մազմանյանը՝ խորեոգրաֆ

Գայա Արզումանյանը՝ երգչուհի

Գայանե Հովհաննիսյանը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի

Գեղամ Մանուկյանը՝ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, քաղաքական մեկնաբան

Գոհար Գասպարյանը՝ հեռուստահաղորդավար

Գուժ Մանուկյանը՝ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ

Գրիշա Օհանյանը՝ հնչունային ռեժիսոր

Էրիկ Կարապետյանը՝ երգիչ

Լիրա Քոչարյանը՝ պրոդյուսեր, «Արցախի ձայնի» հիմնադիր

Լուիզա Ղամբարյանը՝ ՀՀ վաստակավոր արտիստ

Կարեն Գեւորգյանը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի խորեոգրաֆների եւ ժողովրդական պարի միության նախագահ, ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» համույթի գեղարվեստական ղեկավար

Կարեն Համբարձումյանը՝ «Կարեն Սեւակ» փրոդաքշն

Քրիստինա Ավազիմյանը՝ խորեոգրաֆ

Հայկոն՝ ՀՀ վաստակավոր արտիստ, բարդ, երգիչ

Հարություն Հարությունյանը՝ արձակագիր

Հմայակ Ռոստոմյանը՝ հնչունային ռեժիսոր

Հովհաննես Ներսեսյանը՝ օպերային երգիչ եւ սարկավագ, 2013-ին ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր

Հրաչ Քեշիշյանը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, պրոդյուսեր

Մանո Գրիգորյանը՝ արտիստ, պարուհի

Մուշեղ Մայիլյանը՝ արանժավորող

Նորայր Ամալյանը՝ երաժիշտ, արանժավորող

Նունե Եսայանը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի

Ռազմիկ Ամյանը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ

Ռազմիկ Դավոյանը՝ բանաստեղծ

Ռոբերտ Մարգարյանը՝ երաժիշտ

Սամվել Գրիգորյանը՝ երգիչ, վարող

Սարգիս Գրիգորյանը՝ արտիստ, վարող

Սերգեյ Գրիգորյանը՝ արտիստ

Սյուզան Մարգարյանը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի

Սպարտակ Ղարաբաղցյանը՝ լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ

Սեւակ Մելքոնյանը՝ «Կարեն Սեւակ» փրոդաքշն

Վազգեն Ասատրյանը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Վահե Բեգոյանը՝ երգիչ, խմբավար

Վաչե Հովեյանը՝ ալտահար, միջազգային մրցույթների դափնեկիր

Վարդան Աճեմյանը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր

Վարդուհի Ալեքսանյանը՝ խորեոգրաֆ, հեռուստահաղորդավար

Վարշամ Գեւորգյանը՝ արտիստ

Ալեքսանդր Հակոբովը՝ Ռուսաստանի կինոյի եւ հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի վարչության նախագահ

Ռոման Բաբայանը՝ հեռուստահաղորդավար (НТВ), Մոսկվայի Քաղաքային դումայի պատգամավոր

Թինա Կանդելակին՝ հեռուստահաղորդավար, «Մատչ ԹՎ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն

Տիգրան Քյոսայանը՝ կինռեժիսոր, դերասան, հեռուստահաղորդավար

Ստաս Նամինը՝ երաժիշտ, կոմպոզիտոր եւ պրոդյուսեր, նկարիչ եւ լուսանկարիչ, թատրոնի եւ կինոյի ռեժիսոր

Մարգարիտա Սիմոնյանը՝ Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր

Սաթի Սպիվակովան՝ դերասանուհի, հեռուստահաղորդավար, գրող

Դմիտրի Խառատյանը՝ դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ

Կարեն Շահնազարովը՝ կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն եւ վարչության նախագահ»: