Գլխավոր Լուրեր Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

1236
0

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը:

«Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 06:00-ին: Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն և անխափան երթևեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ։