իչ առաջ ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից ձեռնաշղթանեևով բերման են ենթարկել Ոստիկանություն՝ Yerkir.am-ին հայտնում են ԵՊՀ-ից։
Դրանից առաջ Դավիթ Ափոյանը խոսակցություն է ունեցել ռեկտորի ժպ Գեղամ Գևորգյանի հետ և ուսանողները ենթադրում են, որ բերման ենթարկելու փաստը դրա հետևանքն է եղել։
Ուսանողները չգիտեն՝ ինչը կարող է պատճառ հանդիսացած լինել այս զարգացումների համար, միայն ասում են, որ նա ՈւԽ նախագահի գործառույթը կատարում էր դեռ նախկին իշխանությունների օրոք։
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով տնօրեն Վահագն Վարագյանը Yerkir.am-ին ասաց, որ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանին բերման են ենթարկել անցած շաբաթ իրավաբանության ֆակուլտետում հնչած կրակոցների դեպքով։
«Այս մասին հայտարարել են ոստիկանները՝ բեևման ենթարկելուց առաջ։ Բայց Դավիթը որևէ առնչություն չունի դրա հետ։ Ես կածում եմ, որ փորձում են ճնշել ազատ ուսանողներին»,-ասաց Վահագն Վարագյանը։