Գլխավոր Լուրեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ

1704
0

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներով:

Հանձնաժողովն ուսումնասիրել է մի շարք լրատվամիջոցների կողմից՝ «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել» վերնագրով հրապարակումը և եկել եզրակացության, որ Երևանի քաղաքապետի արարքում առկա են անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել: Մասնավորապես, ԶԼՄ-ն ձեռք էր բերել փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաև «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է:

2018-ի հոկտեմբերի 13-ին պաշտոնն ստանձնած Մարությանը զուգահեռ տնօրինել է իր ՍՊԸ-ն: Իսկ «Երևան քա­ղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Մարությանը սույն թվականի նոյեմբերի 30-ին իր ՍՊԸ-ի տնօրեն է նշանակել եղբորը, ինչը, սակայն, չի ազատում նրան պատասխանատվությունից»,- գրել էր թերթը: