Գլխավոր Քաղաքական Քննարկվել են ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված հարցեր, գործընթացի առաջխաղացման օրակարգն ու ժամկետները....

Քննարկվել են ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված հարցեր, գործընթացի առաջխաղացման օրակարգն ու ժամկետները. ՄԽ համանախագահների հայտարարությունը՝ Մնացականյան–Մամեդյարով հանդիպման մասին

666
0

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ հունվարի 28-30-ն առանձին և համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ Ժնևում: Հանդիպումների ավարտին նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում համանախագահները և նախարարները քննարկել են հետևյալ օրակարգային հարցերը՝ 2019-ին քննարկված առաջարկների և համաձայնագրերի իրագործումը և բնակչությանը խաղաղության պատրաստելուն ուղղված հաջորդ հնարավոր քայլերը, ապագա կարգավորման հիմքում ընկած տարրերը և սկզբունքները, կարգավորման գործընթացի առաջխաղացման օրակարգն ու ժամկետները:

Համանախագահները վերահաստատել են իրենց լիակատար հավատարմությունը հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար կողմերին օգնելու հարցում, ինչպես նաև կարգավորման գործընթացում գաղտնիության սկզբունքին և արդար և երկարատև խաղաղության հաստատելու համար փոխզիջումային և ստեղծագործ ոգուն:

Նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում՝ համանախագահների հովանու ներքո»: