Գլխավոր Դեսից-դենից Գիտնականները կարողացել են ստեղծել չինական կորոնավիրուսի կրկնօրինակը

Գիտնականները կարողացել են ստեղծել չինական կորոնավիրուսի կրկնօրինակը

1637
0

News.am-ը գրում է․

Ավստրալացի գիտնականներին հաջողվել է ստանալ 2019-nCoV կորոնավիրուսի կրկնօրինակը: Այդ մշակումը կօգնի արդյունավետ պատվաստանյութ ստեղծել:

Reuters-ի հաղորդմամբ՝ վիրուսը դուրս է բերվել վարակված պացիենտի օրգանիզմից եւ հաջողությամբ աճեցվել է լաբորատոր պայմաններում: Վիրուսի նմուշներով գիտնականները մտադիր են կիսվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ամբողջ աշխարհի լաբորատորիաներով:

Մասնագետները վստահ են, որ վիրուսի նմուշի համատարած օգտագործումը կարագացնի այդ վտանգավոր վարակի դեմ պոտենցիալ պատվաստանյութի մշակումը: Նոր դեղամիջոցները հնարավոր կլինի փորձարկել կենդանիների վրա: բացի այդ, վիրուսը կարող է օգտագործվել հակամարմինների թեստեր ստեղծելու համար, ինչը թույլ կտա հայտնաբերել վիրուսը պացիենտների մոտ, ում մոտ դեռեւս չկան տեսանելի ախտանիշներ:

Նշենք, որ ավելի վաղ վիրուսի աճեցմամբ զբաղվել են չինացի գիտնականները, սակայն նրանք գենոմի նուկլեոտիդային հաջորդականություն են ստացել, այլ ոչ թե վիրուս:

Հիշեցնենք, որ 2019-nCoV կորոնավիրուս փոխանցվում է մարդուց մարդուն: Հիվանդության հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։ Հիվանդությունը սովորաբար սկսվում է որպես շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց հաճախ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։ Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է չինական Ուհան քաղաքում: Սակայն արդեն 19 այլ երկրներում վիրուսի վարակման դեպքեր են գրանցվել: