Գլխավոր Լուրեր «Սպասում ենք համեմատաբար ակտիվ ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից». Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին

«Սպասում ենք համեմատաբար ակտիվ ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից». Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին

1577
0

Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Սպասում ենք համեմատաբար ակտիվ ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։ Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հանրապետության հյուսիային և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը և վաղը ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյուն, հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային բնակավայրերում բուք։

Երևանում այսօր երեկոյան կսկսվի անձրև, որը առաջիկա գիշերը կվերափոխվի ձյան և կշարունակվի մինչև վաղը կեսօր։

Վաղը երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն։

https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2927017170694846