Գլխավոր Դեսից-դենից Երջանկություն եւ շատ բալիկներ. այսօր` 02.02.2020-ին, Երեւանում մի շարք զույգեր պսակադրվեցին (լուսանկարներ)

Երջանկություն եւ շատ բալիկներ. այսօր` 02.02.2020-ին, Երեւանում մի շարք զույգեր պսակադրվեցին (լուսանկարներ)

2963
0

 NEWS.am STYLE-ը գրում է․

Որքան էլ փորձենք հերքել, թվերն ու դրանց հաջորդականությունը մեծ նշանակություն ունեն շատերիս կյանքում: Այսպես կոչված` «գոլդ» ամսաթվերին բոլորս էլ հոգու խորքում հավատում ենք հրաշքի, երազանքներ պահում, ծրագրեր կազմում, նոր էջ սկսում` նոր մտքերով ու սպասումներով: Իսկ կյանքի նոր էջը սկսվում է ամուսնությունից… Այսօր` 02.02.2020 թվերի հրաշք եւ հազվադեպ համընկնումը Երեւանում նշանավորվեց մի շարք պսակադրություններով, որոնց ակամայից ներկա եղավ նաեւ NEWS.am STYLE-ը: Զույգերի մեծ մասն օրն ընտրել էր ոսկե համընկնման շնորհիվ, ոմանք էլ` պատահականության սկզբունքով:

Մեր լուսանկարիչն անմահացրել է երկու զույգի ամենաերջանիկ ու պատասխանատու պահերը:

Առաջին զույգը Սեյրանն ու Սրբուհին են: Նրանք նշեցին, որ կարեւորություն չեն տվել թվերին, օրը պատահական են ընտրել, իհարկե, մեծ երջանկության ու հարատեւ սիրո սպասումով:

Երկրորդ զույգը Գայանեն ու Հարութն են: Նրանք դիտավորյալ են հենց այս օրն ընտրել`մեծ հավատով, որ ամսաթիվն իր հատուկ յուրահատկությամբ կլցնի իրենց կյանքը:

«Հավատում ենք,որ թիվը մեզ երջանկություն է բերելու եւ շատ բալիկներ»,-նշեց զույգը:

NEWS.am STYLE-ը ֆոտոռեպորտաժում հայտնված զույգերի գլխավորությամբ` երջանկություն եւ մշտական սեր է մաղթում բոլոր պսակադրվածներին: Թող այս ամսաթվի հետ կապված ձեր բոլոր երազանքներն իրականանան:

Ամբողջական հոդվածը կարդացեք ԱՂԲՅՈՒՐ ԿԱՅՔՈՒՄ: