Գլխավոր Քաղաքական Արտակ Սարգսյանը դուրս եկավ ՀՀԿ-ից

Արտակ Սարգսյանը դուրս եկավ ՀՀԿ-ից

2006
0

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ

Ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել Ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի Հայաստանի Հանրապետության»: