«Փաստինֆո»-ն է գրում ու նշում, որ կայքին հասած որոշ տեղեկություններով՝ հրատապ հանդիպման պատճառը վաղը հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ընդգրկված օրինագծերն են:
Օրակարգում ընդգրկված են իմքայլական Վահագն Հովակիմյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ եւ Հանրաքվեի մասին օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթն է, որով նախատեսվում է շրջանցել սահմանադրական փոփոխությունների նախագիծը եզրակացություն ստանալու համար ՍԴ ուղարկելու պարտադիր պահանջը եւ այսօր «Իմ քայլը » խմբակցության 37 պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին նախագիծը , որով առաջարկվում է դադարեցնել ՍԴ 7 դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարում էին մինչեւ իշխանափոխությունը։
Ընդ որում՝ խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել մեկ օրում՝ այն ընդունելով առաջին եւ երկրորդ ընթերցմամբ՝ առանց որեւէ հանրային եւ մասնագիտական քննարկման։