Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը ձուլել է 4 հատ մետաղադրամ՝ զուտ ոսկուց, 5 կգ քաշով։ Յուրաքանչյուր ոսկեդրամի անվանական արժեքը 300 հազար ֆունտ ստեռլինգ է։ Այս մասին հայտնում է «Metro»-ն։
Ձուլվել է նաև համեմատաբար ավելի թեթև ոսկեդրամ՝ 2 կգ և 2000 ֆունտ՝ 199,5 հազար ֆունտ ստեռլինգ անվանական արժեքով։ Ոսկեդրամները նվիրված են այն վարպետներին, ովքեր իրենց աշխատանքով մեծ ճանաչում ու փառք են բերել բրիտանական դրամահատման գործին։