Գլխավոր Քաղաքական Ամեն ինչ լավ է լինելու. Հրայր Թովմասյանը՝ ՍԴ դատավորներին

Ամեն ինչ լավ է լինելու. Հրայր Թովմասյանը՝ ՍԴ դատավորներին

954
0

Մեզանից մի քանի հարյուր մետր այն կողմ տեղի է ունենում մի պրոցես, որի գնահատականը պատմությունը կտա, ես այսօր չեմ ուզում այդ ամեն ինչին անդրադառնալ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին ՍԴ-ի 24-ամյակի կապակցությամբ տոնական միջոցառման ժամանակ իր ելույթում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

«Ժամանակահատվածը մեզ համար հեշտ չի եղել, մեզ քննադատել են, քննադատել են տեղի ու անտեղի, մասնագիտական եւ ոչ մասնագիտական, հիմնավոր եւ անհիմն, դրանք բնական երեւույթներ են, որոնք այսպես թե այնպես պիտի ունենայինք»։

Թովմասյանի խոսքով՝  ՍԴ-ն ամեն ինչ արել է երկիրը ցնցումներից, բախումներից զերծ պահելու համար․
«Մեզ քննադատել են, քննադատել են տեղին ու անտեղի, մասնագիտական և ոչ մասնագիտական, սրանք բնական երևույթներ են, ու եթե դրանց հիմքում չկա ուղղորդում, շահ, ապա դրանք օբյեկտիվ են:

Այո, մենք նաև այդ սխալների վրա, իրոք, սովորել ենք։ Մեզանից մի քանի հարյուր մետր այն կողմ տեղի է ունենում մի պրոցես, որի գնահատականը պատմությունը կտա, ես ընդհանրապես չեմ ուզում այդ ամբողջին անդրադառնալ»։

Հրայր Թովմասյանը ՍԴ դատավորներին վստահեցրել է՝ ամեն ինչ լավ է լինելու։

«Եթե դրանց հիմքում չկա ինչ-որ մի ուղղորդում կամ շահ, ապա դրանք օբյեկտիվ ու մարդկային են։ Մենք մեր սխալների վրա, իրոք, սովորել ենք»,- ասաց ՍԴ նախագահը եւ հավելեց, որ այսօր էլ ՍԴ անդամները հեշտ ժամանակահատված չեն ապրում։

Տեսանյութը՝ news.am-ի