Գլխավոր Դեսից-դենից Ռուսաստանում կստեղծվի աստղադիտակ, որը կորսա ազդակներ այլ քաղաքակրթություններից

Ռուսաստանում կստեղծվի աստղադիտակ, որը կորսա ազդակներ այլ քաղաքակրթություններից

1427
0

Ռուսաստանում սկսել են մշակել հատուկ աստղադիտակ, որը ի զորու կլինի որսալ լազերային ազդակներ այլ քաղաքակրթություններից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ռուս անվանի գիտնական Ալեքսանդր Պանովին։

Ըստ մասնագետի, աստղադիտակը կկարողանա որսալ տիեզերական ճառագայթները, եթե դրանք ուղարկվեն օպտիկական դիապազոնում։ Բացի այդ, հնարավոր կլինի ուսումնասիրել նաեւ պայծառ կարճատեւ լույսային բռնկումները։

Գիտնականը նշում է, որ չի բացառվում, որ դրանք եւս լինեն ազդակներ՝ լազերային ճանապարհով ուղարկված եւ ոչ թե ռադիոդիապազոնային ճանապարհով։ Պանովը կարծում է, որ Երկիր մոլորակի վրա նույնպես հնարավոր կլինի լազերային սարք ստեղծել ու համանման ազդակներ հղել։