Գլխավոր Դեսից-դենից Ինչպես խուսափել սրտի հետ կապված խնդիրներից

Ինչպես խուսափել սրտի հետ կապված խնդիրներից

1582
0

ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգի գիտնականները բացահայտել են մի միջոց, որն օգնում է խուսափել սիրտ-անոթային խնդիրներից՝ բուսական դիետայի օգնությամբ։

Ըստ մասնագետների, կենդանական ծագման սննդի մեջ կա մեծ քանակությամբ այնպիսի նյութեր, որոնք նպաստում են սիրտ-անոթային համակարգի խրոնիկ խախտումների առաջացմանը։ Այս մասին հայտնում է MedicalXpress-ը։ Գիտանական այս հետազոտությանը մասնակցել է ավելի քան տասնմեկ հազար մարդ, որոնք 10-16 ժամ քաղցած են մնացել, որպեսզի հնարավոր լինի նրանց արյան մեջ որոշակի նյութերի պարունակությունը որոշել, որոնք կարող են նպաստել սիրտ-անոթային խրոնիկ հիվանդությունների առաջացմանը։ Նման նյութերի շարքին են դասվում՝ խոլեստերինը, տրիգլեցերիդները, գլյուկոզան, եւ ինսուլինը։

Այսպես հետազոտությունները պարզել են, որ ցիստեինի եւ մետիոնինի ցածր պարունակություն ապահովող դիետաները նվազեցնում են մարդու մոտ սրտի հետ կապված խնդիրների հավանականությունը։ Նշենք, որ այդ նյութերը առկա են մսի եւ կաթնամթերքների մեջ։