Գլխավոր Քաղաքական Մեր կուսակցությունը գործելու է ընդդիմադիր դաշտում․ Արթուր Վանեցյանը մանրամասներ է հայտնել

Մեր կուսակցությունը գործելու է ընդդիմադիր դաշտում․ Արթուր Վանեցյանը մանրամասներ է հայտնել

820
0

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստվում է նոր ընդդիմադիր կուսակցություն ստեղծել: Այս մասին նա հայտնել է Ինտերֆաքսի հետ զրույցում:

Կուսակցությունը լիենլու է աջ կենտրոնամետ, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին:

Ինչ վերաբերում է կուսակցության գաղափարախոսությանը, ապա դրա հիմքում լինելու է ավանդականն ու առաջադեմը. «Այս պահին լայն խորհրդակցությունների գործընթաց է ընթանում գաղափարակիցների և հնարավոր գործընկերների հետ: Միայն բոլոր հնարավոր քննարկումներից հետո, մենք կոնկրետ ծրագրեր, ճանապարհային քարտեզ կներկայացնենք հետագա գործողությունների մասին»,-ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ նոր կուսակցությունը գործելու է ընդդիմադիր դաշտում:

Վանեցյանը նաև նշել է, որ այս պահին Հայաստանում շատ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում, իսկ երկրի կառավարությունը ետ է կանգնել թավշյա հեղափոխության նպատակներից: