Գլխավոր Սպորտ Լավ լուր «Ռեալի» երկրպագուների համար: Զիդան. «Ժամանակն է, որ Ազարը վերադառնա»

Լավ լուր «Ռեալի» երկրպագուների համար: Զիդան. «Ժամանակն է, որ Ազարը վերադառնա»

1284
0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Սելտայի» դեմ առաջիկա խաղից առաջ տված մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Էդեն Ազարի մասին, ինչպես նաև անդրադարձել «Մանչեսթեր Սիթիի» իրավիճակին:

«Արդեն ճիշտ ժամանակն է, որ Ազարը վերադառնա: Նա վաղը մեզ հետ կլինի: Շատ լավ գիտենք, թե որքան բան կշահի «Ռեալն» Ազարին ունենալով. նա եզակի ֆուտբոլիստ է, այդ պատճառով էլ գնեցինք նրան: Այնունամենայնիվ՝ չենք շտապելու, քանի որ հասկանում ենք, որ 3 ամիս Էդենը չի խաղացել ու պետք է անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերի:

«Մանչեսթեր Սիթին» շատ ուժեղ թիմ է, և դա չի փոխվի: ՈւԵՖԱ-ի որոշման թեմայով չեմ ցանկանում խոսել: Միայն կարող եմ ասել, որ մեզ շատ բարդ դիմակայություն է սպասում», – ֆրանսիացու խոսքերն է փոխանցում Marca-ն: