Գլխավոր Լուրեր Ահա և ամբողջ դեղատոմսը. հայտնի բլոգեր Լապշինի առաջարկը բանակի վերաբերյալ

Ահա և ամբողջ դեղատոմսը. հայտնի բլոգեր Լապշինի առաջարկը բանակի վերաբերյալ

1408
0

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրառում է արել հայկական բանակում ողբերգական մահերի կապակցությամբ.

«Իսկ կարելի է ես էլ արտահայտվել ԽՍՀՄ նախկին բանակներում «դեդովշինայի» խնդրի մասին: Կա «դեդովշինան» հաղթելու շատ պարզ մեթոդ՝ զինվորներին տարիներով չպահել զորանոցներում, այլ թույլ տալ դուրս գալ եւ լինել տանը: Ահա եւ ամբողջ դեղատոմսը: Թող զինվորները հանդիպեն իրենց ընկերուհիների հետ եւ թոթափեն ավելորդ էներգիան հուրախություն հենց նույն ընկերուհիների, թող զբոսնեն, թող ծնողների հետ հաճախ շփվեն:

Այդ ժամանակ կորչում է բանակում խուլիգանություն անելու մոտիվը: Ինչի՞ համար:

Բանն այն է, որ փակ տղամարդկային կոլեկտիվը միշտ վերածվում է բռնության ու ծաղրանքի օջախի: Նրանք կուտակում են չափից շատ բացասական էներգիա եւ պարպում այն միմյանց նկատմամբ:

Հավատացնում եմ ձեզ, ծառայության առավել ազատ ռեժիմը ոչ միայն չի թուլացնի պետության պաշտպանունակությունը, այլ ավելի շուտ կամրացնի: Չե՞ք հավատում: Իսրայելի փորձը ձեր ուսումնասիրության համար՝ մենք ծառայության ընթացքում տանն էինք լինում գործնականում յուրաքանչյուր շաբաթ, 1-2 օր: Դա թույլ էր տալիս չկտրել հարաբերությունն ընտանիքի հետ, ընկերուհիների հետ, ընկերների հետ: Եվ մեզ մոտ ոչ մի ցանկություն չէր առաջանում որեւէ մեկի հետ կռվել զորամասում, չէ՞ որ շուտով տուն պետք է գնանք: Ավելին, ծառայության այդպիսի ռեժիմը ամրացնում էր մեր ընկալումը, որ դու զինվոր ես եւ պետք է պաշտպանես քո ընտանիքը՝ առավել ակնառու լինելու համար մենք ամեն շաբաթ լինում էինք ընտանիքում: Իսկ ամեն շաբաթ հետ ճանապարհին մայրիկի կարկանդակները հիշեցնում էին մեզ, որ մենք պաշտպան ենք»: