Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին ներկայացնելու է Աթենա Մանուկյանը: Նա կներկայանա Chains On You երգով:
Նա ընտրվեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի միջոցով: Այս տարի այն կայացավ մեկ փուլով, քվեարկությունը տեղի ունեցավ 3 կողմով՝ հաղթողն ընտրվեց միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, որի կազմում են ոլորտի առաջատար մասնագետները «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից երկրներից (ձայների 33.3%), Հանրային հեռուստաընկերության ժյուրիի (ձայների 33.3%) և հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքում:
Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին ներկայացնելու համար պայքարում էին 12 մասնակից՝ Agop-ը, Կարինա EVN-ը, Music Հայկը, ERNA-ն, Եվա Rida-ն, Աթենա Մանուկյանը, Գաբրիել Ջիգը, Սերգեյ և Նիկոլայ Հարությունովները, Միրիամ Բաղդասարյանը, Վլադիմիր Արզումանյանը, Արթուր Ալեքը և TOKIONINE-ը:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...