Գլխավոր Քաղաքական Արցախը չունի ներկայացուցիչներ, ունի օրինական ընտրված իշխանություն, նման մակարդակում երկու անգամ պատահական...

Արցախը չունի ներկայացուցիչներ, ունի օրինական ընտրված իշխանություն, նման մակարդակում երկու անգամ պատահական չեն սխալվում․ Արթուր Ղազինյանը՝ Ալիևի հետ հանդիպմանը Փաշինյանի ձևակերպման մասին

1367
0

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Մյունխենյան անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում ԼՂ հակամարտության հարցով քննարկմանը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա, մասնավորապես անդրադարձել է Փաշինյանի խոսքի այն հատվածին, որտեղ վարչապետն օգտագործում է «ԼՂ ներկայացուցիչ» ձևակերպումը։ Ղազինյանի կարծիքով՝ դա Արցախի անկախության ճանապարհը մերժել է նշանակում։

«Արցախը չունի ներկայացուցիչներ, Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն:

Տարբերությունն ահռելի է, ուղղակի տրամագծորեն հակադիր բևեռներ են:

«Արցախի ներկայացուցիչ» ասել նշանակում է չընդունել Արցախի գոյությունը, մերժել անկախության ամբողջ ճանապարհը և հաղթանակած հերոսամարտը: Սա ուղղակի անթուլատրելի է:

Իսկ ասել «Արցախի օրինական ընտրված իշխանություն» նշանակում է ընգծել Արցախի սուբյեկտայինությունը, ժողովրդավարական բնույթն ու կայացած պետականությունը:

Նման մակարդակում երկու անգամ պատահական չեն սխալվում»:

https://www.facebook.com/aghazinyan/posts/10212370155609173