Գլխավոր Լուրեր Չնայած Արցախում տեղի ունեցող իրադարձություններին՝ սահմանում լարված չէ․ պաշտպանության փոխնախարար

Չնայած Արցախում տեղի ունեցող իրադարձություններին՝ սահմանում լարված չէ․ պաշտպանության փոխնախարար

2247
0

Սահմանին իրավիճակը նորմալ է, լարված չէ, վերահսկվում է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ԱՀ-ում ներքաղաքական սրացումների պատճառով սահմանում  հակառակորդը չի՞ ակտիվացել։

«Ինձ հայտնի չէ անհանգստության պատճառ»,- վստահեցրեց փոխնախարարը։

Խոսելով ՊՆ-ում առաջնահերթ ծրագրերից՝ Մակար Ղամբարյանն ասաց, որ  ֆինանսական կարգապահության մասով լրացուցիչ մեխանիզմների ներդրում է լինելու։ «Նայում ենք նախկին ֆինանսական հոսքերը, եթե բարելավման կամ արդյունավետության բարձրացման տեղեր կլինեն, ապա միանշանակ աշխատանքներ կարվեն: Չարաշահումների դեպքեր այս պահին չկան»:

Փոխնախարարն ընդգծեց, որ անհրաժեշտության դեպքում ԱԱԾ նյութեր կուղարկվեն։

Ինչ վերաբերում է դատախազության՝ ՊՆ կարիքների համար հագուստի ձեռքբերման մրցույթում առերևույթ խախտումներ հայտնաբերելուն, փոխնախարարը ասաց․

«Զինվորների հագուստի մատակարարումների հետ կապած ես էլ եմ դժգոհություններ ստացել, հարցն ուշադրության ներքո է պահվում, բայց քանակի պակաս ու որակի խնդիր, կարծես, չկա»,-եզրափակեց նա:

Անի Գևորգյան

Tert.am