Գլխավոր Լուրեր Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների առումով վատթարագույն տեղերում ենք. սա անթույլատրելի է. Փաշինյան

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների առումով վատթարագույն տեղերում ենք. սա անթույլատրելի է. Փաշինյան

1362
0

Կառավարության այսօրվա՝ փետրվարի 27-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց օրեր առաջ Անվտանգության խորհրդի կողմից պատրաստված զեկույցի արդյունքները՝ գլոբալ ցուցիչներում Հայաստանի շարժընթացի վերաբերյալ:

Վարչապետը հայտնեց, որ կյանքի որակի ցուցիչը՝ ըստ քաղաքների, շատ քիչ առաջընթաց ունի, տնտեսական ազատության ցուցիչով Հայաստանի դիրքերը վատացել են, պետք է հասկանալ՝ ինչն է պատճառը:

«Գլոբալ գենդերային ճեղքվածք զեկույցում, որը վերաբերում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին, այստեղ լուրջ պրոբլեմ ունենք, եւ սա անթույլատրելի երեւույթ է: Սա անհամատեղելի է մեր այսօրվա իրականության հետ, չի կարելի թույլ տալ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեեւ այս առումով աշխարհում վատթարագույն տեղերում ենք գտնվում, բայց նկատեց, որ այսօր ՀՀ բնակչության մեծամասնությունը կանայք են, իհարկե այստեղ որոշ դեր ունեցել է պատերազմը:

«Մեր ազգային անվտանգությանն առնչվող գաղտնի փաստաթղթերից մեկում, որը գրվել է 2014 թվականին, կանանց դերի վերաբերյալ կա արձանագրում, որ կանանց դերի ընկալման այն իրավիճակը, որն այսօր ունենք, սպառնալիք են ստեղծում մեր ազգային անվտանգության համար»,-ասաց նա՝ հավելելով, որ կգա ժամանակը եւ այդ փաստաթուղթը կգաղտնազերծվի:

«Գլոբալ մրցունակության զեկույցում էլ մեր դիրքերը բարելավել ենք ընդամենը մեկ հորիզոնականով: Դա նույնպես պետք է լինի մեր անելիքների համատեքստում, որ մեր երկրի գլոբալ իմիջը լավացնենք»,-ասաց Փաշինյանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների կանխարգելման ուղղությամբ արդեն մաշկվել է ազգային ծրագիր, եւ այն ավելի համակարգված կդարձնի այս գործողությունները:

Վարչապետը կոչ արեց հետեւողական լինել այս հարցում:

Ընդհանուր առմամբ, նա հորդորեց զեկույցների նկատմամբ ուշադիր լինեն, քան որ դրանք ինդիկատոր են: Փաշինյանը նշեց, որ զեկույցների 90 տոկոսում լուրջ դրական արձանագրում ունենք՝ ժողովրդավարության, խոսքի, մամուլի ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում եւ տասնյակ զեկույցներում Հայաստանում մեծ քայլերով արձանագրում է առաջընթաց:

News.am