«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից չի մահացել. թեստի պատասխանը հայտնի է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանը։
ԲԿ-ի տնօրենը հայտնեց, որ 50 անց տղամարդու մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ։ Նա 1 օր առաջ էր տեղափոպվել հիվանդանոց։
Ավելի վաղ հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում հրապարկվել էր հետեւյալ հայտարարությունը.
«Հարգելի քաղաքացիներ, այսօր մամուլում տարածվեց կեղծ տեղեկատվություն այն մասին, որ Աստղիկ բկ-ում մահացել է Իրանի հանրապետության քաղաքացի՝ երկկողմանի թոքաբորբից:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում. Աստղիկ բկ-ում վերջին օրերին Իրանի քաղաքացի չի հոսպիտալացվել եւ չի մահացել:
Խնդրում ենք լրատվամիջոցներին, զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց եւ ցանկացած ինֆորմացիա հրապարակելուց առաջ կատարել ճշտում Աստղիկ բկ-ի Հանրային կապերի բաժանմունքից:
Աստղիկ բկ-ի հետ կապված ցանկացած ինֆորմացիա ստանալու համար, խնդրում ենք, հետեւել մեր էջին»։
https://www.facebook.com/astghikmc/posts/2022237757923011