Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Երկու երկրների վարչապետերը քննարկումները շարունակել են նաեւ ոչ ֆորմալ ձեւաչափով:
Վարչապետերը պայմանավորվածություն են ձեռք բերել քաղաքացիների փոխայցերի ընթացակարգերի դյուրացման շուրջ: Անդրադարձ են կատարել նաեւ բեռնափոխադրումների հետ կապված խնդիրների կարգավորմանը»,-գրել է նա: