Մարտի 3-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի եւ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։
Ոստիկանությունից հայտնում են, որ արդյունքում՝ ի թիվս այլ խախտումների հայտնաբերվեց նաեւ 11 վարորդ, որոնց մեքենաները հողմապակիները մգեցված էին կամ թաղանթապատ, 3 վարորդ երթեւեկում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, եւս 3 տրանսպորտային միջոցի խլացուցիչները վերասարքավորված էին աղմուկով երթեւեկելու համար։
Օրինախախտ բոլոր վարորդներն անխտիր ենթարկվեցին վարչական պատասխանատվության։
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակվում են։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...