Գլխավոր Լուրեր Մարտի 8-ից հանրապետությունում կլինի տաք եղանակ. օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է

Մարտի 8-ից հանրապետությունում կլինի տաք եղանակ. օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է

0
1503

Հանրապետությունում մարտի 8-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-5 աստիճանով: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Պայմանավորված Աֆրիկայի հյուսիսային շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ մարտի 8-10-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար բարձրանալու է ևս 4-5 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն մարտի 9-10-ին՝ Սյունիքի և Տավուշի հովիտներում հասնելով +20․․․+24, Արարատյան դաշտում և Երևանում +20․․․+21 աստիճանի։ Եթե վերջին 3 օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 4-6 աստիճանով, ապա արդեն մարտի 9-10-ին այն նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով»,-նշել է Գագիկ Սուրենյանը: