Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու տիկին Նունե Սարգսյանի հետ ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման արարողությանը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի հասրակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխացմամբ, համերգային ծրագրով մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ով կատարել է Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան:
Մրցույթը կանցկացվի հունիսի 6-14-ը: