Գլխավոր Լուրեր Այս տարի գարնան զարթոնքը մեր տուն մի նոր ծաղիկ է բերել և...

Այս տարի գարնան զարթոնքը մեր տուն մի նոր ծաղիկ է բերել և առաջին անգամ մարտի 8-ին շնորհավորում եմ իմ չքնաղ աղջկան. Արթուր Վանեցյան

625
0

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն «Ինստագրամի» իր էջում գրառում է կատարել և լուսանկար հրապարակել՝ շնորհավորելով Մարտի 8-ը.

«Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,

Ջերմորեն շնորհավորում եմ գարնանային այս հրաշք տոնի՝ Մարտի 8-ի առիթով։
Թող, որ Աստված Ձեզ միշտ պարգևի անսահման սեր, ժպիտ և խաղաղություն։
Այս տարի գարնան զարթոնքը մեր տուն մի նոր ծաղիկ է բերել, հայրական սիրտս աննկարագրելի բերկրանք է ապրել։ Առաջին անգամ իմ սրտի կանանց՝ մորս ու կնոջս հետ միասին, շնորհավորում եմ նաև իմ չքնաղ Մարիային։ Տոնդ շնորհավոր բալես։

Շնորհավոր Մարտի 8»: