Գլխավոր Լուրեր Պատահարներ Լոռու մարզում ՈւԱԶ-ը մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է անտառում. կա...

Լոռու մարզում ՈւԱԶ-ը մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է անտառում. կա 1 զոհ և 3 վիրավոր. Shamshyan.com

1330
0

Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ՈւԱԶ-31512 մակնիշի 06 LՏ 282 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ալավերդի-Սանահին ավտոճանապարհի «Արտաժան» հանդամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի մետր գլխիվայր շրջվելով` հայտնվել անտառում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մամնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Վիրավորներին անտառից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Վասիլի Մամաջանյանն է, իսկ վիրավորներն են՝ Արամ Սահակյանը, ով ոստիկանության նախկին սպա է, Արմեն Ղազարյանն ու Գալյա Ղազարյանը: Ավտոմեքենան հաշվառված է Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի բնակիչ, 47-ամյա Արման Ղազարյանի անվամբ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: