Գլխավոր Լուրեր Իտալիայում ՀՀ դեսպանատունը կորոնավիրուսի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Իտալիայում ՀՀ դեսպանատունը կորոնավիրուսի վերաբերյալ հայտարարություն է տարածել

718
0

Իտալիայում Հայաստանի դեսպանատունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարություն է տարածել.

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների շրջանակներում Իտալիայի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ մարտի 8-ից մինչև ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, ինչպես նաև Վենետո, Էմիլիա-Ռոմանիա և Պիեմոնտե նահանգների մի շարք համայնքներում (Parma, Piacenza, Rimini, Reggio-Emilia, Modena, Pesaro e Urbino, Venezia, Padova, Treviso, Alessandria, Novara, Verbano-Cusio-Ossola, Vercelli e Asti) կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ:

Կորոնավիրուս
Մասնավորապես՝ տվյալ շրջաններ մուտք և ելք անել հնարավոր կլինի միայն աշխատանքային անհրաժեշտության, հատուկ կարիքների և արտակարգ դեպքերում:

Իտալիայի ամբողջ տարածքում փակվում են թանգարանները, թատրոնները, կինոթատրոնները:

«Անվտանգության գոտիներում» դադարեցվում է նաև բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը, փակվում են հասարակական վայրերը, դահուկավազքերը, լողավազանները, մարզասրահները, հետաձգվում են սպորտային, մշակութային, կրթական և այլ տեսակի միջոցառումները»։

‼️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ‼️Հարգելի քաղաքացիներ,Տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների…

Опубликовано Ambasciata d'Armenia in Italia Իտալիայում Հայաստանի դեսպանություն Воскресенье, 8 марта 2020 г.