Գլխավոր Լուրեր Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 15-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 15-ի

1466
0

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 15-ի, հաղորդվում է հիվանդության մոնիթորինգի հատուկ կայքում, որը ստեղծել է երկրի կառավարությունը, գրում է ria.ru-ն:

«Վարակվածների թիվը 15 է, կարանտինի ռեժիմում՝ 141, հսկողության տակ գտնվում են 51-ը»,-ասված է կայքում:

Ավելի վաղ Վրաստանի Առողջապահության նախարարությունում հայտնել էին 13 վարակակիրների մասին, նրանց մեծ մասը Իտալիա է այցելել կամ կապ է ունեցել Իտալիայից ժամանած մարդկանց հետ, իսկ մյուսները ժամանել են Իրանից:

Վարակվածների թվում է նաև Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար, երկրի գլխավոր վարակաբան Ամիրան Գամկրելիձեի որդին՝ Նիկոլոզ Գամկրելիձեն:

Նա Թբիլիսիի կլինիկաներից մեկի վերահսկիչ խորհրդի անդամ է: Նիկոլոզ Գամկրելիձեն իր վարակման մասին գրառում էր կատարել Facebook-ում՝ նշելով, որ շփվել է բժիշկներից մեկի հետ, որի մոտ Իտալիայից վերադառնալուց հետո կորոնավիրուս էր հայտնաբերվել:

Նիկոլոզ Գամկրելիձեն նաև ընդգծել է, որ իրեն լավ է զգում, և որ իր հիվանդության մասին հայտնում է, քանի որ կարծում է, որ հիվանդության մեջ ամոթալի ոչինչ չկա, և պետք չէ խուճապի մատնվել:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3119-ի:

Նոր տեսանյութ.