Գլխավոր Լուրեր Գիտնականները հաշվել են, թե որ օրն Է ի հայտ գալիս կորոնավիրուսը

Գիտնականները հաշվել են, թե որ օրն Է ի հայտ գալիս կորոնավիրուսը

915
0

Ամերիկացի գիտնականների վերջին հետազոտությունների համաձայն, նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանի միջին ժամանակը կազմում Է 5,1 օր. 11,5 օրվա ընթացքում ախտանշանները դրսեւորվում են հիվանդացածների 97,5 տոկոսի մոտ: Ուստի 14 օր տեւողությամբ կարանտինը գիտնականները համարում են միանգամայն հիմնավորված: Հետազոտության արդյունքները հրապարակված են Annals of Internal Medicine հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտնականները դեռ մինչեւ վերջ չգիտեն, թե որքան վարակիչ Է COVID-19 նոր կորոնավիրուսը: Նշվել Է մի քանի դեպք, երբ վիրուսը փոխանցել են մարդիկ, որոնց մոտ ընդհանրապես ոչ մի ախտանիշ չի դրսեւորվել: Սակայն մեծ մասամբ վարակի կրողն սկսում Է շրջապատողների համար վտանգ ներկայացնել, երբ նրա մոտ ի հայտ են գալիս հիվանդության առաջին ախտանշանները: Ախտահարվելու եւ ախտանշանների ի հայտ գալու միջեւ ժամանակը կոչվում Է գաղտնի շրջան:
Դրա տեւողությունն իմանալը շատ կարեւոր Է հիվանդության տարածման դեմ պայքարի ռազմավարությունը կազմակերպելու եւ արդյունավետ կարանտինի ժամկետները որոշելու համար: Մտահոգություններ կան, որ 14-օրյա կարանտինի ժամանակաշրջանը COVID-19-ի համար բավարար ժամանակ չԷ, եւ հարկավոր Է այն երկարացնել մինչեւ 19 կամ 24 օր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: