Vnews.am-ը գրում է․
Ա սերիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Իտալիայի առաջնության խաղերը հետաձգվում են անորոշ ժամանակով:
Օրեր առաջ հայտարարվեց, որ Ա սերիայի խաղերը հետաձգվելու են մինչև ապրիլի 3-ը, բայց որոշում է կայացվել հետաձգել այն անորոշ ժամանակով՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման հետ երկրի հյուսիսային շրջանում: Ըստ մամուլի տեղեկությունների՝ Իտալիայում արդեն ավելի քան 10 հազար հոգի վարակվել են կորոնավիրուսով, իսկ մահացածների թիվը հասնում է 631-ի:
Եվրոպական մի շարք այլ մրցաշարերում ու ներքին առաջնություններում բազմաթիվ խաղեր հետաձգվում են կամ անցնում առանց հանդիսականների:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...