Գլխավոր Լուրեր Սիփան Փաշինյանն այցելել է կուրթանցի Մեխակ Առաքելյանի ընտանիքին

Սիփան Փաշինյանն այցելել է կուրթանցի Մեխակ Առաքելյանի ընտանիքին

1336
0

Aysor.am-ը գրում է.

Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանն այցելել է կուրթանցի Մեխակ Առաքելյանին, որն օրեր առաջ Ստեփանավանում տան հարցով մոտեցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ծանոթացել ենք Ձեր երեկվա հարցազրույցին, որտեղ ասում եք, որ վատառողջ եք։ Տեսանյութին ծանոթանալուց հետո մեր հայրենակիցներից տարբեր մարդիկ կապվել են իմ հետ, խնդրել են, որ այսօր գամ այստեղ: Մեր համաքաղաքացիները և արտերկրում ապրող հայրենակիցներն իրենց պատրաստակամությունն են հայտնել օգնել Ձեզ։ Շատ չեմ մանրամասնի, անտեղի շահարկումներ թույլ չտալու համար, գիտեք, ընտրական պրոցեսի մեջ ենք», – ասաց Մեխակ Առաքելյանին այցելած Սիփան Փաշինյանը։

Նա նշեց՝ Առաքելյանին տրամադրվող օգնության մասին առավել մանրամասն կներկայացնի հանրությանը հանրաքվեից հետո, որպեսզի շահարկումներ չլինեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: