Ուսումնական բոլոր հաստատությունների (մանկապարտեզներ ու նախակրթարաններ, դպրոցներ, քոլեջներ, ուսումնարաններ և բուհեր) աշխատակիցները վարձատրվելու են արձակուրդային օրերի համար։
Այս մասին տեղեկացնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը: «Այսօր հայտարարվեց ուսումնական հաստատություններում դասապրոցեսը մինչև մարտի 23-ը դադարեցնելու որոշման մասին։ Հայտարարությունից հետո լրատվականները գրեցին, թե այս որոշումը խնդիրների առաջ է կանգնեցրել մանկավարժներին: Նշվում էր, թե «ԿԳՄՍ նախարարությունում քննարկում են մանկավարժների աշխատավարձերից կրճատել ազատ օրերի համար նախատեսված գումարները, քանի որ ըստ էության մանկավարժները չեն աշխատելու»:
Ի պատասխան Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցման՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնեցին, որ ուսումնական բոլոր հաստատությունների (մանկապարտեզներ ու նախակրթարաններ, դպրոցներ, քոլեջներ, ուսումնարաններ և բուհեր) աշխատակիցները վարձատրվելու են արձակուրդային օրերի համար։
Հիշեցնենեք, որ նմանատիպ լուրեր էին տարածվել նաև մարտի 2-8-ն ընկած ժամանակահատվածում հայտարարված արձակուրդի ժամանակ, ինչից հետո նախարարությունը հերքեց տեղեկությունը»,-հայտնում են կենտրոնից: