Գլխավոր Լուրեր Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 13 դեպք․ Նիկոլ Փաշինյան

Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 13 դեպք․ Նիկոլ Փաշինյան

1691
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակմամբ տեղեկություններ է հաղորդել երկրում կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ և հայտնել է, որ այս պահի դրությամբ երկրում կա կորոնավիրուսով վարակված 13 քաղաքացի:

«Վատ լուրերն այն են որ Էջմիածինից մեկուսացված քաղաքացիներից ևս երեքի մոտ կորոնավիրուս է հաստատվել։Այս պահին ունենք 13 հաստատված դեպք։ Էջմիածինից մեկուսացվածների թիվը հասել է 100-ի և Էջմիածինը ուշադրության կենտրոնում է»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիներից շատերը պնդում են, որ լավ են զգում իրենց, սակայն նշեց, որ Արդարադատության նախարությանը փոխանցելու է, որ նման դեպքերում կարողանան պարտադրել քաղաքացիներին, որպեսզի ստուգում անցնեն։

Նոր զարգացումների մասին։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 13 марта 2020 г.