ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակմամբ տեղեկություններ է հաղորդել երկրում կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ և հայտնել է, որ այս պահի դրությամբ երկրում կա կորոնավիրուսով վարակված 13 քաղաքացի:
«Վատ լուրերն այն են որ Էջմիածինից մեկուսացված քաղաքացիներից ևս երեքի մոտ կորոնավիրուս է հաստատվել։Այս պահին ունենք 13 հաստատված դեպք։ Էջմիածինից մեկուսացվածների թիվը հասել է 100-ի և Էջմիածինը ուշադրության կենտրոնում է»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիներից շատերը պնդում են, որ լավ են զգում իրենց, սակայն նշեց, որ Արդարադատության նախարությանը փոխանցելու է, որ նման դեպքերում կարողանան պարտադրել քաղաքացիներին, որպեսզի ստուգում անցնեն։