Գլխավոր Լուրեր Առողջապահության նախարարությունը հորդորում է պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական լրահոսին

Առողջապահության նախարարությունը հորդորում է պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական լրահոսին

0
717

ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի համավարակի տարածման հետ կապված հարցերում բնակչությանը հորդորում է պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական լրահոսին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Այս կապակցությամբ հայտնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության վիճակով պայմանավորված երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ` սահմանված կարգով:

Լրատվամիջոցներին խնդրում ենք` «ահասարսուռ» վերնագրերով խուճապային տրամադրություն չստեղծել, վստահել, որ նախարարությունը պատշաճ իրականացնում է իր լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ աշխատանքները:

Իսկ բնակչությանը հորդորում ենք` պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական լրահոսին»,- գրել է Նիկողոսյանը:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց ՈւհանումԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիաԱշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 145 հազարըՀայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 15 է: