Գլխավոր Լուրեր Այս պահին կորոնավիրուսի կասկածով մեկուսացված է մոտ 200 անձ. Արսեն Թորոսյան

Այս պահին կորոնավիրուսի կասկածով մեկուսացված է մոտ 200 անձ. Արսեն Թորոսյան

1270
0

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 15 անձանցից 14-ն իրենց բավարար են զգում և միայն մեկի մոտ է առկա թոքաբորբ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Պացիենտներից 14-ն իրենց բավարար են զգում, միայն մեկի մոտ կա թոքաբորբ, որը բժիշկների հսկողության տակ է»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ այս պահին կորոնավիրուսի կասկածով մեկուսացված է մոտ 200 անձ: Արսեն Թորոսյանը հորդորեց այս ընթացքում չհաճախել հանրային միջոցառումների և դրանք հետաձգել:

Կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջոցառումների մասին։ 14.03.2020թ.

Опубликовано Arsen Torosyan Суббота, 14 марта 2020 г.

Նոր տեսանյութ.