Գլխավոր Լուրեր Մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա. առևտրային ցանցերն ունեն բավարար պաշարներ. ՏՄՊՊՀ

Մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա. առևտրային ցանցերն ունեն բավարար պաշարներ. ՏՄՊՊՀ

836
0

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն մշտական կապի մեջ է գտնվում հանրապետության խոշոր առևտրային ցանցերի հետ և  պարբերաբար իրականացնում է պարենային և ոչ պարենային ապրանքների  պաշարների և գների մշտադիտարկումներ:

Խոշոր առևտրային ցանցերի հավաստմամբ՝ իրենք  ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ և մեծաքանակ  գնումներ կատարելու անհրաժեշտություն  չկա: Միաժամանակ  տեղեկացնում ենք, որ առևտրային ցանցերն առաջարկում են նաև առցանց առաքման ծառայություններ և  հաշվի առնելով Առողջապահության նախարարության հորդորները մարդկային կուտակումներից խուսափելու վերաբերյալ՝ կոչ ենք անում օգտվել այդ ծառայություններից: