Գլխավոր Իրավական Հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը Մոսկվայում ձերբակալվել է

Հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը Մոսկվայում ձերբակալվել է

763
0

Մոսկվայում ձերբակալվել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մասին հայտնել են «ՌԵՆ ՏՎ»-ի աղբյուրները։

Հարությունյանին տեղափոխել են Տվերի շրջանի դատախազություն ՝ արտահանձնման գործընթացը ստուգելու համար։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշեց, որ ձերբակալման մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանությանը, սահմանված կարգով կնախաձեռնի էքստրադիցիոն գործընթաց։

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապացույցներ կեղծելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում՝ պնդում է, որ հետախուզումն էլ անօրինական է։